Ռումինիան չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը

PanARMENIAN.Net - Ռումինիան չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն: «Իմ երկիրը չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը, կարեւոր չէ, կհռչակվի այն միակողմանի կարգով թե Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ համաձայնեցված: Այդ դեպքում ինչ ազդակ ենք մենք հղում այլ բազմազգ երկրներին, որտեղ կան նմանատիպ խնդիրներ կամ սառեցված հակամարտություններ»,-ընդգծել է նա:



Ռումինիայի նախագահի խոսքերով, Կոսովոյի անկախությունը կհարվածի ՄԱԿ-ի Խարտիային եւ Հելսինկիի եզրափակիչ ակտին` այն փաստաթղթերին, որոնց Եվրոպան պարտական է խաղաղության 60 տարիներով: Այդ փաստաթղթերը հիմնարար են միջազգային հարաբերությունների ետպատերազմյան համակարգի համար, մասնավորապես, այնտեղ ամրագրված են սահմանների անխախտելիության սկզբունքները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:



Ռումինիան ԵՄ պետությունների այն խմբում է, որոնք դեմ են Կոսովոյի անկախությանը առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւի: Նման դիրքորոշում ունեն նաեւ Իսպանիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը եւ Սլովակիան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---