Թուրքիան կհայտարարի, որ պատրաստ է անդամակցել Եվրամիությանը 2013 թվականին 1 փետրվարի 2008 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կհայտարարի, որ պատրաստ է անդամակցել Եվրամիությանը 2013 թվականին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նա ընդգծել է, որ ներկայումս Թուրքիան ոչ միայն ԵՄ-ի անդամակցության թեկնածու է, այլ նաեւ մասնակից երկիր:Անդրադառնալով ինտեգրման գործընթացին` նախարարը նշել է, որ Եվրամիության հետ բանակցային գործընթացը շարունակվում է կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունենրի ինտենսիվ աշխատանքի շնորհիվ: Բաբաջանը ասել է, որ ԵՄ-ի հետ տարբեր ուղղություններով աշխատանքները առաջ տանելու նպատակով վերջին հինգ ամիսներին Անկարան եւ Բրյուսելը 229 համատեղ նիստ են գումարել: Այդ ընթացքում իրականացվել է 46 այց ԵՄ երկրներ պետության ղեկավարի եւ կառավարության, ինչպես նաեւ նախարարների մակարդակներով: Նա հայտարարել է, որ ԵՄ-ին ինտեգրման գործընթացը արդեն իսկ Թուրքիայի առօրյա կյանքի եւ աշխատանքի մի մասն է կազմում: «Մենք չենք կարող դանդաղեցնել գործընթացը միայն այն պատճառով, որ ԵՄ անդամ 27 երկրներից մեկին ինչ-որ բան դուր չի գալիս»,-ասել է Բաբաջանը: Նախարարը նաեւ նշել է, որ Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը ամենանշանակալի նախագծերից մեկն է, գրում է «Միլիեթը»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը մերժել են Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու հարցում: Եվրամիության հետ հարաբերություններում Թուրքիան կստանա արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |