Հզոր «Իռմա» փոթորիկը մոտենում է Ֆլորիդային![]() 9 սեպտեմբերի 2017 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հզոր «Իռմա» փոթորիկը մոտենում է Ֆլորիդային, իշխանություններն արդեն հրահանգել են տարհանել 5,6 մլն բնակչի, դա նահանգի բնակչության մեկ քառորդն է: Սեպտեմբերի լույս 9-ի գիշերը փոթորկի ուժգնությունը հասել է առավելագույն նիշին: Ակնկալվում է, որ փոթորիկը, որն ամենահզորներից է Ատլանտիկայում վերջին 100 տարում, Ֆլորիդա կհասնի սեպտեմբերի 10-ի առավոտյան՝ ավերածություններ և հեղեղումներ բերելով իր հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այժմ փոթորիկը Կուբայի հյուսիսային հատվածի մոտ է, որտեղ գտնվում է մայրաքաղաք Հավանան՝ քամու արագությունը հասնում է ժամում 250 կմ: Մոտ 50. 000 զբոսաշրջիկ է հեռացել կղզուց մոտեցող փոթորկի պատճառով: Ֆլորիդոյում հրահանգվել է լքել տները հարավի, ինչպես նաև բավարար ամրություն չունեցող տների բնակիչներին: «Ժամանակը սուղ է: Եթե դուք գտնվում եք տարհանման գոտում, անմիջապես մեկնեք: Սա աղետալի փոթորիկ է, նմանը դեռ չի եղել նահանգում»,-ասվում է նահանգապետ Ռիկ Սքոթի ուղերձում: «Հիշեք, մենք կարող ենք վերականգնել ձեր տունը, բայց չեն վերադարձնի ձեր կյանքը»: Վերջին տվյալներով, փոթորկից 21 մարդ է զոհվել: Փոթորկի հետևանքով փլուզվել են Բարբուդայի գրեթե բոլոր շենքերն ու շինությունները, Պուերտո Ռիկոն մնացել է առանց էլեկտրականության: Մեծ ավերածություններ են եղել Բրիտանական Վիրգինյան կղզիներում, ինչպես նաև Սեն Մարտեն, Սեն Բարտելեմի և Սենթ Կիթս ու Նևիս կղզիներում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |