«Մանչեսթեր Յունայթեդը» Կիմ Չեն Ինի նախընտրած ֆուտբոլային ակումբն է

«Մանչեսթեր Յունայթեդը» Կիմ Չեն Ինի նախընտրած ֆուտբոլային ակումբն է

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է: Այդ մասին ասել է իտալացի քաղաքական գործիչ Անտոնիո Ռացցին:

Նա հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ինքն է դա խոստովանել: Ռացցին նաև նշել է, որ Կիմ Չեն Ինը հետևում է ֆուտբոլի բոլոր մեծ մրցաշարերին, իսկ ֆուտբոլը սիրել է պատանեկության տարիներին, երբ սովորում էր Շվեյցարիայում, գրում է Lenta.ru-ն The Sun թերթի վրա հղումով:

Ռացցին նաև ասել է, որ ՀԿԺՀ առաջնորդը հուսով է, որ շուտով հյուսիսկորեացի ֆուտբոլիստներ կհայտնվեն Անգլիայի առաջնությունում և այլ լիգաներում:

Օգոստոսի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ ծնվել է Կիմ Չեն Ինի երրորդ երեխան: Ըստ առկա տեղեկատվության, նորածինը տղա է: Ըստ չհաստատված տեղեկությունների, Կիմ Չեն Ինը նաև 2 դուստր ունի:

 Ուշագրավ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ 2016-ին խփած «կարիճ» գոլը ներառվել է տասնամյակի ֆուտբոլի պատմության ամենահիշարժան իրադարձությունների ցանկում
Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը
Մելիքբեկյանի օգտին քվեարկել է 13 հոգի, մյուս թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի, 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Առաջին տեղը վարկանիշում գրավում է Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան և Բրազիլիան