// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Գահերի խաղի» գլխավոր հերոսները սպիտակ քայլորդ կարող են դառնալ

«Գահերի խաղի» գլխավոր հերոսները սպիտակ քայլորդ կարող են դառնալ

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի գլխավոր հերոսների դերակատարները մի փոքր պարզաբանել են անորոշությունը՝ ներկայացնելով, թե ինչ է սպասում երկրպագուներին եզրափակիչ եթերաշրջանում:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Նիկոլայ Կոստեր Վալդաուն, որը սերիալում կատարում է Ջեյմի Լանիսթերի դերը, ասել է, որ, հնարավոր է, որ նոր եթերաշրջանում ինքը ներկայանա սպիտակ քայլորդի ամպլուայով, ինչպես նաև գլխավոր հերոսներից ոմանք, գրում է Viva-ն:

«Վախենում եմ, որ այն մեռելներից մեկը դառնամ: Դա սարսափելի կլիներ: Գիտեք, հիմնական կազմից ինչ-որ մեկը վստահաբար սպիտակ քայլորդ կդառնա: Էկրանին անկասկած նոր կապուտաչյա հերոսներ կհայտնվեն: Եվ, հուսով եմ, դա ես չեմ լինի: Դա կնշանակեր ամեն առավոտ 3 ժամ դիմահարդարման դիմանալ»,-ասել է դերասանը:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Ցուցահանդեսում ներկայացված է նաև Այվազովսկու ամենահանրահայտ ստեղծագործություններից մեկը՝ «Քաոս․ աշխարհի արարումը» խորագրով կտավը, որը երբեք Հայաստանում չէր ցուցադրվել
2018-ի օգոստոսի 31-ին ամերիկահայ հանրահայտ նովելիստ Վիլյամ Սարոյանն իր ծննդյան 110-րդ տարեդարձի առթիվ կվերադառնա Ֆրեզնո, կքայլի իր տան շրջակայքում, կզրուցի այցելուների հետ
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը վերադառնում է Իսրայել և 2017-ի հոկտեմբերին ընդամենը մեկ համերգ կտա
Ամբողջ աշխարհում ծաղրածուներն ու կրկեսային գործիչները դեմ են արտահայվել ֆիլմի ցուցադրություններին