ԵԼՔ-ն ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԵՏՄ-ից ՀՀ դուրս գալու նախագիծը14 սեպտեմբերի 2017 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցությունն Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԵՏՄ-ից (Եվրասիական տնտեսական միությունից) Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելու նախաձեռնությունը: «Քիչ առաջ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին», - գրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում: Փաշինյանն իր գրառման մեջ նշել է, որ հանձնաժողովը պետք է ըստ էության եզրակացություն տա հետևյալ հարցի մասին. ի՞նչ ստացանք մենք և ինչ կորցրեցինք ԵՏՄ-ին անդամագրվելով, և որքանով է հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից: ԵԼՔ-ի նախագծում որպես հիմնավորում նշվում է, որԵՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են։ Ընթերցեք նաև. ԵԼՔ-ը ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |