«Գահերի խաղի» վերջնամասը մի քանի տարբերակով կնկարահանվի արտահոսքի դեմ պայքարելու համար14 սեպտեմբերի 2017 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի հեղինակները 8-րդ եթերաշրջանի ավարտական մասի մի քանի տարբերակ կնկարահանեն արտահոսքի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել է HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյզը: «Նրանք մտադիր են բազմաթիվ տարբերակներ նկարահանել, որպեսզի ոչ ոք չհասկանա, թե ինչ է կատարվում: Տևական սերիալում դա անհրաժեշտություն է, քանի որ, երբ ինչ-որ բան ես նկարահանում, մարդիկ իմանում են դրա մասին: Իսկ մի քանի վերջնամասերի դեպքում ոչ ոք որոշակի պատասխան չի ունենա»,-ասել է Բլոյզը, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: Նշվում է, որ սագայի հեղինակները արդեն դիմել են նման մարտավարության 7-րդ եթերաշրջանի վրա աշխատելիս: Մասնավորապես, Ջոն Սնոուի դերակատար Քիտ Հարնգթոնը ֆեյքային տեսարանների նկարահանման վրա 15 ժամ է ծախսել: «Գահերի խաղի» սյուժերի տարրերը, սցենարների տեքստերը և նույնիսկ ամոբղջ սերիաներ բազում անգամ արտահոսել են համացանց: Օգոստոսի վերջում հաքերները համացանցում հրապարակեցին 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ սերիան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |