Շերը երգել է ռեփեր Future-ի հետ Gap-ի գովազդում (վիդեո)

Շերը երգել է ռեփեր Future-ի հետ Gap-ի գովազդում

PanARMENIAN.Net - Ամերիկահայ երգչուհի Շերը համատեղ երգ է կատարել ռեփեր Future-ի հետ Gap-ի գովազդային տեսահոլովակի համար: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում՝ ապրանքանիշի ալիքում:

Դուետը կատարել է ամերիկյան Sly and the Family Stone խմբի 1968-ի Everyday People երգը: Հոլովակում նրանք հանդիպում են սպիտակ աստիճանի վրա, նստում են և կատարում լեգենդար թրեկի մի մասը:

Gap-ն ամերիկյան ընկերություն է և հագուստի վերավաճառքով է զբաղվում, այն հիմնվել է 1969-ին: Ապրանքանիշի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Սան Բրունո քաղաքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---