Սոնա Ասատրյանը` Եվրոպայի չեմպիոն մինչև 18 տարեկանների շրջանում15 սեպտեմբերի 2017 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Սոնա Ասատրյանը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը Ռումինիայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Սեպտեմբերի 14-ին ավարտվեց Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին 8-18 տարեկան աղջիկներն ու տղաները՝ առանձին մրցաշարերով։ Հայաստանի 36 մասնակցից շախմատիստուհիներից միայն Սոնա Ասատրյանն է մեդալ նվաճել։ Նա 9 հնարավորից նվաճել է 7 միավոր, ինչպես նաև 128 կետով բարձրացրել իր անհատական վարկանիշը, chess.am-ը։ Մեդալի համար էր պայքարում նաև Աննա Սարգսյանը, որը հանդես էր գալիս մինչև 16 տարեկան աղջիկների խմբում։ Նա ևս վաստակել է 7 միավոր՝ կիսելով 2-4-րդ հորիզոնականները։ Սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 4-րդ տեղը։ Վերջին տուրից առաջ Եվրոպայի առաջնության մինչև 16 և 18 տարեկան տղաների խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ևս առաջատարների թվում էին և պայքարում էին մեդալի համար։ Վերջին տուրում, սակայն, նրանք պարտություն կրեցին՝ զիջելով դիրքերը։ Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով կիսել է 3-7-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվել 6-րդ հորիզոնականում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |