Էլթոն Ջոնի վրաստանյան համերգը 1 տարով հետաձգվել է![]() 15 սեպտեմբերի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի Վրաստանում կայանալիք համերգը հետաձգվել է: Համերգի հետաձգման պատճառը կիթառահար և համերգային շրջագայության երաժշտական տնօրեն Դեյվ Ջոնսթոունի վիրահատությունն է, հայտնում է « Գրուզիա Օնլայնը » Marshall Arts-ի վրա հղումով: Էլթոն Ջոնը հայտարարել է, որ շատ է ափսոսում վրաստանյան համերգի հետաձգման համար: «Դեյվը չի կարող ելույթ ունենալ բեմում, սակայն շուտով մենք կվերադառնանք: Մենք հետաձգել ենք համերգները մեկ տարով: Ես շատ եմ սպասում Վրաստան այցելությանը, այնպես որ շուտով կտեսնվենք»,-ասել է Էլթոն Ջոնը: Համերգը կկայանա մեկ տարի անց՝ 2018-ի հուլիսի 1-ին: Էլթոն Ջոնի համերգը տեղի էր ունենալու Բաթումից ոչ հեռու գտնվող Black Sea Arena-ում սեպտեմբերի 16-ին և 17-ին: Էլթոն Ջոնը սկսել է երաժշտական կարիերան 1960 թվականին, վաճառել է ավելի քան 250 մլն սկավառակ: Rolling Stone ամսագրի կազմված 250 լավագույն երգահանների ցանկի 49-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Մեծ Բրիտանիայի ասպետ է: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |