Արոնյանը հաղթել է Իվանչուկին

Արոնյանը հաղթել է Իվանչուկին

PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է Իվանչուկին Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչի առաջին պարտիայում։

Մինչ այդ Ֆեդոսեև-Սո, Ռապպորտ-Դինգ զույգերն ավարտել էին պայքարը ոչ ոքի արդյունքով։ Վաշիե-Լագրավ խաղը շարունակվում է, հայտնում է chess.am-ը։

Սեպտեմբերի 16-ին տեղի կունենան 1/4-րդ եզրափակչի 2-րդ պարտիաները։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---