Ալեքսանդր Լապշին․ Ինչպես էին ինձ սպանում Բաքվի բանտում

Ալեքսանդր Լապշին․ Ինչպես էին ինձ սպանում Բաքվի բանտում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն առաջին անգամ մեկնաբանել է Բաքվի բանտում անցկարված ժամանակը։

Իր բլոգում կատարված գրառման մեջ նա նախ նշել է, որ ժխտում է «պաշտոնական սուտը» իբր իր ձեռնարկած ինքնասպանության փորձի մասին։

«Իբր նախագահ Ալիևը հումանիզմ է դրսևորել ու ներում շնորհել խեղճուկրակ ինքնասպանին՝ ինքնասպանության փորձից մի օր ուշ», - գրել է նա։

Իրականում, ըստ Լապշինի, սեպտեմբերի լույս 11-ի գիշերն իր խուց են մտել մի քանի մարդ, ովքեր մի քանի հարվածել են իրեն։

«Մնացածը չեմ հիշում։ Մյուս հուշերս արդեն Բաքվի կենտրոնական պոլիկլինիկայից են, որտեղ պառկած էի՝ թթվածնի դիմակով ու միացրած սարքերի։ Կոտրել են 2 ատամս, մեջքս ու կողերս էլ հեմատոմաների մեջ են», - գրել է նա։

Բլոգերը ենթարդել է, որ իր սպանությունը ձեռնտու կլիներ Ալիևի շրջապատում բազմաթիվ մարդկանց, ովքեր կարծում են, թե Ադրբեջանի նախագահի գնալու ժամանակն է։ Իսրայելցի բժիշկները ևս հաստատել են, որ նրան ֆիզիկական բռնության են ենթարկել, ու վնասվածքներն ապացուցում են, որ Լապշինին փորձել են խեղդել ևսպանել։

«Ինչ իմաստ կար ինքնասպան լինելու մորս ծննդյան օրը՝ արտահանձման բանակցությունների վերջնական փուլում», - շեշտել է նա։

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---