Վարորդական իրավունքի վաճառքի դեպքերով քրգործ է հարուցվել

Վարորդական իրավունքի վաճառքի դեպքերով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ոստիկանության պաշտոնյաների:

ՀՔԾ-ից հայտնում են, որ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել.

Մարտին Երեմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ, 178-րդ, 38-34-312-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով,

Տիգրան Բեսալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

Հովհաննես Ծառուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

Արամ Միհրանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով,

Գոռ Գաբրիելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/,

Վաղինակ Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով,

Բագրատ Հովսեփյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Տիգրան Բեսալյանի ու Հովհաննես Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---