Իրանը հայտարարել է իր արսենալում առկա գերհզոր ոչ ատոմային ռումբի մասին16 սեպտեմբերի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Իրանը տասը տոննա կշռող սեփական արտադրության ռումբ ունի: Այս մասին ասել է ԻԻՀ ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, հաղորդում է «Ռիա Նովոստին»: Նրա խոսքով, ռազմատիեզերական ուժերի հանձնարարությամբ ռազմական արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը ստեղծել է 10 տոննա կշռող ռումբ, որը հնարավոր է նետել «Իլյուշին» ինքնաթիռից: Այս ռումբը հսկայական ավերածությունների պատճառ կարող է դառնալ: «ԱՄՆ-ի արսենալում «բոլոր ռումբների մայրն» է, ապա Իրանն ունի «ռումբերի հայրը»,-ասել է նա: «Մայր ռումբը» առաջին անգամ փորձարկվել է 2003-ին, և առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է 2017-ի ապրիլի, երբ ԱՄՆ-ն իր արսենալի ոչ միջուկային ամենամեծ ռումբը գցեց Աֆղանստանում ԻՊ գրոհայինների դիրքերի վրա: 9 մ երկարությամբ և գրեթե 10 տոննա քաշով GBU-43 ռումբը ստացել է «մայր ռումբ» անվանումը: Photo: Amir Kholoosi / ISNA News Agency Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |