Հայ մարմնամարզիկները Փարիզից մեդալ չեն բերել![]() 18 սեպտեմբերի 2017 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը հանդես են եկել Փարիզում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեր մարմնամարզիկները մի քանի գործիքներում անցել են եզրափակիչ փուլ, բայց չեն կարողացել զբաղեցնել մրցանակային տեղեր: Հենացատկեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 6-րդ տեղը (3-րդը՝ որակավորման փուլում), օղակներում՝ 8-րդ (8): Հավաքականի առաջատարը որակավորման փուլի նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել է 9-րդ տեղը, զուգափայտերում՝ 11-րդ՝ չկարողանալով անցնել եզրափակիչ, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը: Վահագն Դավթյանը որակավորման փուլի օղակներ վարժությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, բայց եզրափակչում նահանջել մեկ տեղով: Հարություն Մերդինյանը նժույգ թափերում թույլ տված սխալի պատճառով որակավորման փուլում 21-րդն էր: Հայ մարզիկները հանդես չեկան ազատ վարժություններում և պտտաձողում: Այժմ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Փարիզում, իսկ սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաքից կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը (հոկտեմբերի 2-ից 8-ը): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |