Linkin Park-ը վոկալիստ Բենինգթոնի հիշատակին նվիրված տեսահոլովակ է հրապարակել (վիդեո)

Linkin Park-ը վոկալիստ Բենինգթոնի հիշատակին նվիրված տեսահոլովակ է հրապարակել

PanARMENIAN.Net - Linkin Park-ը One More Light երգի տեսահոլովակն է ներկայացրել խմբի համանուն ալբոմից, որը թողարկվել է 2017-ի մայիսին: Տեսանյութը մոնտաժված է 2017-ի հուլիսին ինքնասպան եղած խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի համերգային և արխիվային տեսանյութերից:

Խումբը նաև նրա հիշատակին նվիրված համերգ կտա, որը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում, գրում է Meduza-ն:

Համերգը ստացել է «Linkin Park-ն ու ընկերները գովերգում են կյանքը ի հիշատակ Չեսթեր Բենինգթոնի»: Մասնակիցների ցուցակը չի հրապարակվել: Հայտնի չէ նաև, թե կշարունակի արդյոք խումբը գոյությունը համերգից հետո:

Linkin Park խմբի մենակատար 41-ամյա Չեսթեր Բենինգթոնը հուլիսի 20-ին ն մահացած է հայտնաբերվել Կալիֆորնիայի Պալոս Վերդեսում գտնվող իր տանը: Բենինգթոնի ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Linkin Park-ը հրապարակել էր Talking to Myself երգի տեսահոլովակը, որն արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել: Ըստ իրազեկ աղբյուրի, Չեսթերի ինքնասպանությունն անսպասելի է եղել խմբի անդամների համար, քանի որ, մեծ հաշվով, ոչինչ նման բան չէր հուշում: Այն օրը, երբ Բենինգթոնը որոշել է հեռանալ կյանքից, Linkin Park-ի ֆոտոսեսիան էր նախատեսված Հոլիվուդում:

Երևանում ևս Linkin Park խմբի ինքնասպան եղած մեներգիչ Չեսթեր Բենինգթոնի հիշատակին նվիրված միջոցառումներ անցան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---