«ՊՍԺ»-ն Նեյմարի անունով 12 մլն եվրոյի մարզաշապիկ է վաճառել մեկ ամսում

«ՊՍԺ»-ն Նեյմարի անունով 12 մլն եվրոյի մարզաշապիկ է վաճառել մեկ ամսում

PanARMENIAN.Net - «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարի անունով մարզաշապիկները մեծ պահանջարկ ունեն Ֆրանսիայի ֆուտբոլասերների շրջանում: Ակումբի պաշտոնական խանութներն օգոստոսին 120.000 մարզաշապիկ են վաճառել, ինչը 75%-ով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Նեյմարի անունով մարզաշապիկների վաճառքից ընդհանուր գումարը հասնում է 12 մլն եվրոյի: Մեկ մարզաշապիկը վաճառվում է 100 եվրոյով:

«ՊՍԺ»-ի համար մարզահագուստ արտադրող Nike ընկերությունում մտավախություն ունեն, որ առաջիկա 2 ամսում կարող են վաճառվել Նեյմարի անունով բոլոր մարզաշապիկները, գրում է Sports.ru-ն Goal.com-ի վրա հղումով:

Մարզաշապիկների վաճառքից առաջացած հասույթը ստանում են մարզահագուստ արտադրող ընկերությունները: Ակումբները ֆիքսված գումար են ստանում, ինչպես նաև որոշակի բոնուս:

Նեյմարը տեղափոխվել է «ՊՍԺ» «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով: Սա ամենաթանկ տրանսֆերն էր ֆուտբոլի պատմության մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---