Դաշնակահար Հայկ Մելիքյանը համերգ է տվել Գոգոլfest փառատոնի շրջանակում

Դաշնակահար Հայկ Մելիքյանը համերգ է տվել Գոգոլfest փառատոնի շրջանակում

PanARMENIAN.Net - Հայտնի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը համերգ է տվել ժամանակակից արվեստի Գոգոլfest փառատոնի շրջանակում, որը գրավել է ակադեմիական երաժշտության սիրահարներին: Համերգը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Դովժենկոյի անվան կենտրոնում:

«Լուսաբացին սպասելիս» խորագիրը կրող համերգային ծրագրի շրջանակում Մելիքյանը կատարել է ինչպես սեփական ստեղծագործությունները, այնպես էլ Լուբոս Ֆիսերի, Մաքսիմ Կոլոմիյցի, Տրիստան Մյուրայի, Ջոնաթան Հարվիի, Ալեքսանդրա Ֆիլոնենկոյի, Տաթև Ամիրյանի, Հարություն Դելալյանի, Հենրիկ Գորեցկու գործերը, գրում է AnalitikaUA.net-ը:

Ժամանակակից արվեստի ամենամյա Գոգոլfest միջազգային փառատոնը Կիևի և ընդհանրապես Ուկրաինայի մշակութային կյանքի ամենամեծ իրադարձություններից է: Այն ունի միանգամից մի քանի ուղղություն՝ թատրոն, երաժշտություն, կինո, գրականություն և վիզուալ արվեստ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---