Գիտնականները պատվաստանյութ են մշակել կարիեսի դեմ19 սեպտեմբերի 2017 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Չինացի գիտնականներն Ուհանի համալսարանից մարդկանց ատամների քայքայումը կանխող պատվաստանյութ են մշակել: Հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում: Առնետների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ երկու մասից բաղկացած հիբրիդային KF-rPAc սպիտակուցը նպաստում է կարիեսի կանխարգելմանն ու բուժմանը: KF-ն առանձնացվել է Escherichia coli աղիքային ցուպիկից, իսկ rPAc-ը Streptococcus mutans բակտերիաներից, որոնք ապրում են մարդու բերանի խոռոչում և կարող են ատամների քայքայման պատճառ դառնալ: Առաջին բաղադրիչն ուժեղացնում է իմունային պատասխանը, որն ուղղված է միկրոօրգանիզմաների մեմբրանի մակերեսին եղած rPAc դեմ, գրում է Lenta.ru-ն Indiatimes-ի վրա հղումով: Ապագայում հետազոտողները մտադիր են կլինիկական փորձարկումներ սկսել մարդկանց մասնակցությամբ: Ավելի վաղ ամերիկացի և ավստրալացի գիտնականները հայտարարեցին, որ կարիեսի առաջացման պատճառը ոչ թե գենետիկ կանխատրամադրվածությունն է, այլ անառողջ ապրելակերպն է ու բերանի խոռոչի սխալ խնամքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |