2019-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է անցնել Բաքվում19 սեպտեմբերի 2017 - 16:46 AMT PanARMENIAN.Net - 2019-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է անցնել Բաքվում: «Ատլետիկոյի» նորակառույց մարզադաշտը, հավանաբար, չի կարողանա ընդունել 2018/19 Չեմպիոնների լիգայի եզրափակիչը և մրցաշարի գլխավոր հանդիպումը կարող է անցնել Բաքվի Օլիմպիական մարզադաշտում: Մադրիդի բնակիչները հուսով էին, որ եզրափակիչը կանցնի նոր մարզադաշտում, որը բացվել է սեպտեմբերի 16-ին, սակայն «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնը միայն 7.000 VIP նստատեղ ունի: Ըստ ՈւԵՖԱ-ի, դա բավարար չէ, հայտնում է sports.ru-ն: Կարծիք կա, որ Բաքվի օգտին որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Ադրբեջանում հարկերն ավելի ցածր են, հայտնում է As-ը: Բաքվի Օլիմպիական մարզադաշտը կարող է 69. 870 հանդիսատես ընդունել, իսկ «Վանդա Մետրոպոլիտանոն»՝ 67.703: ՈւԵՖԱ-ի վերջնական որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին: 2015-ին Թբիլիսիում անցկացվեց ՈւԵԱՖ-ի Սուպերգավաթի «Բարսելոնա»- «Սեվիլյա» հանդիպումը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |