Չինարենի դասընթաց Երևանում. Ինչից սկսել և ում դիմել

Չինարենի դասընթաց Երևանում. Ինչից սկսել և ում դիմել

PanARMENIAN.Net - EduLab ուսումնական կենտրոնն առաջարկում է չինարենի գործնական դասընթաց:

«Չինարենը լայն հնարավորությունների լեզու է, սովորել չինարեն նշանակում է խոշոր ներդրում կատարել սեփական ապագայում՝ հատկապես կրթական, բիզնեսի, մշակույթի և շատ այլ ոլորտներում։ Եթե ցանկանում եք օգտվել այդ հնարավորությունից, ապա EduLab ուսումնական կենտրոնի առաջարկած չինարենի գործնական դասընթացը հենց ձեզ համար է»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում:

Դասընթացին մասնակցելու համար պետք է լրացնել հայտը։

Դասընթացն անցկացվում է շաբաթական 2 անգամ․ յուրաքանչյուր դասը՝ 1.5 ժամ։ Մեկ փուլի տևողությունը 6 ամիս է։

Դասընթացի մեկ ամսվա արժեքը՝ 20.000 դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---