ԵՄ-ն հորդորում է չեղարկել Քրդստանի անկախության մասին հանրաքվեն

ԵՄ-ն հորդորում է չեղարկել Քրդստանի անկախության մասին հանրաքվեն

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կոչ է արել Իրաքյան Քրդստանի իշխանություններին անկախության մասին հանրաքվե չանցկացնել՝ համարելով այն ոչ արդյունավետ: Այդ մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:

Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են Իրաքից անջատվելու վերաբերյալ անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն ապօրինի են համարում՝ խորհրդարանը դեմ է քվեարկել: Դեմ են նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԱԿ-ը՝ նրանք առաջարկել են Իրաքյան Քրդստանի ղեկավար Բարզանիին հետաձգել հանրաքվեն: Կողմ է արտահայտվել միայն Իսրայելը:

«Եվրամիությունը հիշեցնում է, որ մշտապես սատարել է Իրաքի միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Միակողմանի գործողությունները, ինչպես, օրինակ, անկախության հանրաքվեն, հակաարդյունավետ են, դրանցից պետք է խուսափել»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, ԵՄ-ն ընդունում է, որ Քրդստանի իշխանությունների և Բաղդադի միջև չլուծված հարցեր կան, և համարում է, որ դրանք պետք է լուծվեն «խաղաղ և կառուցողական երկխոսության միջոցով և համաձայնեցված որոշման արդյունքում, որը հիմնված կլինի իրաքյան սահմանադրության դրույթների կատարման վրա»:

Իրանը հայտարարել է, որ կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե տարածաշրջանը հանրաքվեի արդյունքում անկախություն հռչակի Բաղդադից: Դեմ է նաև Արաբական երկրների լիգան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---