Ըմբիշ Կարեն Ասլանյանը նվաճել է բանակայինների աշխարհի չեմպիոնի կոչումը

Ըմբիշ Կարեն Ասլանյանը նվաճել է բանակայինների աշխարհի չեմպիոնի կոչումը

PanARMENIAN.Net - Ըմբիշ Կարեն Ասլանյանը նվաճել է բանակայինների աշխարհի չեմպիոնի կոչումը:

Կլայպեդայում սեպտեմբերի 22-ին մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանը մասնակցում է 8 ներկայացուցչով:

Արմեն Հակոբյանը բավարարվել է արծաթե մեդալով:

Առաջին օրը պայքարի մեջ մտած չորս ըմբիշներից երկուսը՝ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ Արմեն Հակոբյանը (71 կգ) դուրս էին եկել եզրափակիչ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---