Բաքվի սև ցուցակը համալրվել է 3 նոր անունով

Բաքվի սև ցուցակը համալրվել է 3 նոր անունով

PanARMENIAN.Net - Բաքվի սև ցուցակը համալրվել է 3 նոր անունով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոյի, Ֆրենկ Փալոունի և Թուլիս Գեբըրդի անուններով: Թվարկված կոնգրեսականներն ընդգրկվել են անցանկալի անձանց ցուցակում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիևը:

Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Արցախ այցելած կոնգրեսականներն իրեցն արարքով արդարացնում և աջակցում են Հայաստանի քաղաքականությանը, հայտնում է «Sputnik Ազերբայջանը»:

Հայտարարությա ն մեջ ասվում է, որ կոնգրեսականներն, այցելելով Արցախ, դրանով իսկ կոպիտ խախտել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև «Երկիր մուտքի և երկրից մեկնելու և անձնագրերի մասին օրենքի» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքները:

Արցախում Ֆրենկ Փալոունը անդրադարձել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Արցախի իշխանությունների միջև համագործակցության ձևավորված ավանդույթներին և գոհունակություն հայտնել Արցախում տարեցտարի նկատվող քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի կապակցությամբ:

Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների կողմից խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---