Իրանը նոր բալիստիկ հրթիռ է գործարկել

Իրանը նոր բալիստիկ հրթիռ է գործարկել

PanARMENIAN.Net - Իրանը հայտարարել է «Հորամշահր» նոր բալիստիկ հրթիռի գործարկման մասին:

Հրթիռի հեռահարությունը 2000 կմ է, այն կարող է մի քանի մարտագլխիկ կրել: Իրանական IRIB հեռուստաընկերությունը սեպտեմբերի 23-ին այդ հրթիռի գործարկման կադրեր է ցուցադրել: Փորձարկման վայրի մասին ոչինչ չի ասվում:

Սեպտեմբերի 22-ի առավոտյան «Հորամշահր» հրթիռը ներկայացվել է Թեհրանի զորահանդեսում, որին ներկա է գտնվել երկրի նախագահ Հասան Ռոուհանին և բաձրաստիճան զինվորականներ:

Ըստ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի աէրոտիեզերական դիվիզիայի հրամանատար Ամիր Ալի Հայջիզադեի, նոր հրթիռն ավելի փոքր է չափերով, ավելի մարտավարական և զինանոցում կհայտնվի արդեն մոտ ապագայում, գրում է Deutsche Welle-ն:

Իրանի սպառազինության մեջ արդեն կա 2 բալիստիկ հրթիռ՝ «Սաջիլ» և «Հադր-Ֆ», որոնք նույնպես կարող են մի քանի մարտագլխիկ կնքել: Թեհրանը շեշտում է, որ իր ռազմական հզորությունը զուտ պաշտպանական նշանակությւոն ունի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---