ՏԿՏՏ նախարարը Տալլինում քննարկել է «Հյուսիս-հարավի» ծրագրի ընթացքը23 սեպտեմբերի 2017 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի ընթացքը: Քննարկումը կայացել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներ: Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է նախարարության և ԵՆԲ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես, Մ6` Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրին և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՆԲ ներկայացուցիչներին ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման բնագավառում ունեցած ակտիվ մասնակցության համար՝ նշելով, որ այն հիմնված է փոխշահավետ համագործակցության վրա։ Նախարարն ընդգծել է իրականացվող ծրագրերի ռազմավարական նշանակությունը և հույս հայտնել, որ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը կունենա շարունակական բնույթ և բարեհաջող ընթացք: ԵՆԲ ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել մասնակցություն ունենալ նոր և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ֆինանսավորման հարցում: 2016-ի նոյեմբերի 19-ին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» ֆինանսավորվող 12 մլն եվրո դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները կօժանդակեն Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։ 2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |