Հետազոտություն. Շաբաթական 5 անգամ 30-րոպեանոց ֆիզիկական ակտիվությունը երկարացնում է կյանքը23 սեպտեմբերի 2017 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Կանադացի գիտնականները Մաքմասթերի համալսարանից պարզել են, որ 30-րոպեանոց ֆիզիկական ակտիվությունը շաբաթական 5 օրվա ընթացքում նվազեցնում է մահացության ռիսկը սիրտանոթային հիվանդություններից և այլ պատճառներից, և երկարացնում է կյանքը: Հետազոտությանը մասնակցել է 130.000 մարդ 17 երկրից: Կամավորները նշել են, թե շաբաթվա կտրվածքով որքան են զբաղվում ֆիզիկական վարժություններ կատարելով: Նրանց առողջական վիճակին հետևել են գրեթե 7 տարի, գրում է Lenta.ru-ն New Scientist-ի վրա հղումով: Պարզվել է, որ շաբաթական արագ քայլքին 150 րոպե հատկացնող մարդկանց մոտ վաղաժամ մահվան ռիսկը նվազել է 28 տոկոսով, իսկ 750 րոպե ֆիզիկական ակտիվությունը նվազեցրել է մահվան հավանականությունը 36 տոկոսով: Ըստ գիտնականների, պարտադիր չէ վազել, լողի գնալ կամ մարզադահլիճում պարապել, բավական է տանը մաքրություն անել կամ ոտքով աշխատանքի գնալ: Եթե հետևեք այդ խորհուրդներին, ապա յուրաքանչյուր 7 տարին մեկ կարելի է կանխել մահացությունների 8 տոկոսը: Ինչպես հայտնում է New Scientist-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս 18-64 տարեկան անձանց շաբաթական առնվազն 150 րոպե հատկացնել ֆիզիկական չափավոր ակտիվությանը և 2 օր՝ մկաններն ամրացնելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |