ՀՀ-ն միացել է էլ. առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագրին

ՀՀ-ն միացել է էլ. առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագրին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրեց «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անդրսահմանային ոչ փաստաթղթային (էլեկտրոնային) առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը»։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Էլ. առևտուրն ապրանքերի առք և վաճառքն է ինտերնետի միջոցով և հիմնականում ասոցացվում է օնլայն առևտրի հետ: Էլ. առևտրի մի քանի տարբերակների մեջ առավելապես գերիշխում են B2B – բիզնես-բիզնես, B2C բիզնես-սպառող և C2C սպառող-սպառող էլեկտրոնային առևտրի տեսակները:

Էլեկտրոնային առևտրի վիճակագրությունը (2016-ի սեպտեմբերի դրությամբ) փաստում է, որ ինտերնետ օգտագործողների մոտ 41% որևէ ապրանք են գնել էլեկտրոնային առևտրի միջոցով, որը գերազանցում է իրականացված գործարքների 1 միլիարդ ցուցանիշը՝ շարունակական աճի տենդենցներով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---