Քրդերն անկախության հանրաքվե են անցկացնում

Քրդերն անկախության հանրաքվե են անցկացնում

PanARMENIAN.Net - Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին, մեկնարկել է անկախության հանրաքվեն:

Քվեաթերթիկում քրդերենով, արաբերենով, թուրքմեներենով և ասորերենով գրված է՝ «Ցանկանու՞մ եք, որ Քուրդիստանի շրջանը և շրջանի կառավարումից դուրս գտնվող քրդական տարածքներն անկախ պետություն դառնան»:

Հանրաքվեն կավարտվի երեկոյան 18:00-ին:

Քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ ընտրատեղամասերի առաջ երկար հերթեր են գոյացել, քանի որ մարդիկ շտապում են քվեարկության:

Այլ երկրների քրդական համայնքներում քվեարկությունն սկսվել է սեպտեմբերի 23-ին և դեռևս շարունակվում է: Նախնական արդյունքների արտասահմանում քվեարկածների 98%-ը «այո» է ասել անկախությանը:

Հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի կլինեն ընտրատեղամասերը փակվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---