DNA India. Հայաստանի վանքերի վեհությունը

DNA India. Հայաստանի վանքերի վեհությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը գտնվում է բիբլիական Արարատի հովանու ներքո, կապուտակ Սևանի ափին, ունի գեղատեսիլ կիրճեր, գրում է հնդկական DNA India պարբերականը:

Հոդվածի հեղինակը պատմում է բազմադարյա հեթանոսական տաճարի, եկեղեցիների ու վանքերի մասին: «Հայաստանը 3 մլն բնակչությամբ հարավկովկասյան երկիր է, որը գտնվում է Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև, և, որն առաջինն է աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել դեռևս 301 թվականին: Դրանով է բացատրվում եկեղեցիների ու վանքերի առատությունը, որոնց թիվը հասնում է մոտ 4000, դրանցից մի քանիսը կառուցվել են IV դարում»,-գրում է պարբերականը:

Հոդվածում նկարագրված են Խոր Վիրապը, Գառնին, ուր Երևանից հասնելու համար ընդամենը 1 ժամ է պահանջվում:

«Պատմությունը վկայում է, որ երբ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունվեց Հայաստանում որպես պետական կրոն, բոլոր հեթանոսական տաճարները քանդվեցին և տեղում եկեղեցիներ կառուցվեցին: Սակայն Գառնին այնքան գեղեցիկ էր, որ անվնաս մնաց»,-ասվում է հոդվածում:

Պարբերականը պատմում է նաև 4 դարում կառուցված Գեղարդի մասին, որը մասամբ ժայռափոր է: Հոդվածում նշվում է, որ «Գեղարդի օդում թևածում է խունկի բույրը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---