Հեծանվորդ Շաբոյանն աշխարհի առաջնությունում դուրս է մնացել մրցապայքարից![]() 25 սեպտեմբերի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի Բերգեր քաղաքում անցկացված խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես է եկել ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Հրաչյա Շաբոյանը, որը մեկնարկել է երիտասարդների 135 կմ խմբային վազքում: Ծավալված պայքարի ընթացքում մրցատարածությունում մի քանի անգամ հեծանվորդների զանգվածային անկումներ են եղել, և մասնակիցները բաժանվել են խմբերի: Արդյունքում, Հրաչյա Շաբոյանը զիջել է դիրքերը և չմտնելով ժամանակային լիմիթի մեջ՝ դուրս է մնացել մրցատարածությունից, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Մեկնարկած 189 հեծանվորդներից եզրագիծ հասել է 129-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |