«ՊՍԺ»-ում կրքերը չեն մարում. Կավանին հրաժարվել է Նեյմարին «վաճառել» 11-մետրանոցներ իրացնելու իրավունքը

«ՊՍԺ»-ում կրքերը չեն մարում. Կավանին հրաժարվել է Նեյմարին «վաճառել» 11-մետրանոցներ իրացնելու իրավունքը

PanARMENIAN.Net - Փարիզի «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդիսոն Կավանին հրաժարվել է 11-մետրանոցներ իրացնելու իր իրավունքը զիջել բրազիլացի Նեյմարին:

«ՊՍԺ» նախագահ Նասեր ալ Հելաիֆին 1 մլն դոլար է առաջարկել Կավանիին անկախ նրանից, թե Կավանին կդառնա Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուն, թե ոչ, սակայն ուրուգվայցին հրաժարվել է գումարից: Այս պահի դրությամբ Կավանիի հաշվին 7 գոլ կա, Նեյմարի՝ 4, հայտնում է Lenta.ru-ն elpais.com-ի վրա հղումով:

Սեպտեմբերի 24-ին Der Spiegel-ը հրապարակեց Նեյմարի աշխատավարձի չափը «ՊՍԺ»-ում: Բրազիլացին ամսական ավելի քան 3 մլն եվրո է ստանում, ապրում է առանձնատանը, որի համար ամեն օր 14.000 եվրո է վճարում: Նա տեղափոխվել է «ՊՍԺ» «Բարսելոնայից» 222 մլն եվրոյի դիմաց: Որպես հիմնական պատճառ նշվում էր Լիոնել Մեսսի ստվերից դուրս գալու Նեյմարի ձգտումը:

Սեպտեմբերի 17-ին «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբում սկանդալ էր ծագել՝ վիճել էին ակումբի 2 առաջատարներ բրազիլացի Նեյմարն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին: Ֆուտբոլիստները վիճել են 11-մետրանոցի համար: «Լիոնի» հետ խաղում բրազիլացին մտադիր էր իրացնել 11-մետրանոցը, սակայն Կավանին, որը «ՊՍԺ»-ի հաստիքային 11-մետրանոց իրացնողն է, ինքն է իրացրել ու չի հասել հաջողության: Հանդերձարանում վեճ է առաջացել, որը ծեծկռտուքի չի վերաճել միայն թիմի ավագ Տիագո Սիլվեի շնորհիվ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---