Երևանում մեկնարկում է Հայ- իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը

Երևանում մեկնարկում է Հայ- իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Երևանում մեկնարկում է Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ - իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը:

Հայկական կողմը գլխավորում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, իրաքյան կողմի համանախագահը Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին է: Իրաքյան պատվիրակությունն արդեն Հայաստանում է, հայտնում է տարածքային կառավարման ու զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Նիստը կավարտի աշխատանքը սեպտեմբերի 26-ին:

2016-ին Բաղդադում կայացել էր Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 3-րդ նիստը և համաձայն 2013թ. նոյեմբերի 6-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի հոդված 3-ի՝ 2017թ. սեպտեմբերի 25-26-ին էլ Երևանում է կայանալու հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:

Իրաքյան պատվիրակության այցի ընթացքում Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասսան Զիդան Ալ-Լուհայիբին հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մինչդեռ Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին անցնում է անկախության հանրաքվեն: Քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ ընտրատեղամասերի առաջ երկար հերթեր են գոյացել, քանի որ մարդիկ շտապում են քվեարկության: Հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի կլինեն ընտրատեղամասերը փակվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---