Քրդերն անկախության հանրաքվե են անցկացնում25 սեպտեմբերի 2017 - 09:44 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին, մեկնարկել է անկախության հանրաքվեն: Քվեաթերթիկում քրդերենով, արաբերենով, թուրքմեներենով և ասորերենով գրված է՝ «Ցանկանու՞մ եք, որ Քուրդիստանի շրջանը և շրջանի կառավարումից դուրս գտնվող քրդական տարածքներն անկախ պետություն դառնան»: Հանրաքվեն կավարտվի երեկոյան 18:00-ին: Քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ ընտրատեղամասերի առաջ երկար հերթեր են գոյացել, քանի որ մարդիկ շտապում են քվեարկության: Այլ երկրների քրդական համայնքներում քվեարկությունն սկսվել է սեպտեմբերի 23-ին և դեռևս շարունակվում է: Նախնական արդյունքների արտասահմանում քվեարկածների 98%-ը «այո» է ասել անկախությանը: Հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի կլինեն ընտրատեղամասերը փակվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |