ԿԳ նախարարը՝ ռուսական ԶԼՄ-ին. Ռուսաց լեզուն ՀՀ-ում օտար լեզվի կարգավիճակ ունի![]() 25 սեպտեմբերի 2017 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաց լեզուն այսուհետ Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի, իսկ ՀՀ միակ պետական լեզուն կա և կմնա հայոց լեզուն: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում; Նախարարը հավելել է, որ դա աքսիոմ է՝ մյուս բոլոր լեզուներն օտար են: Նախարարը հիշեցրել է, որ ըստ խորհրդային տարիներից մնացած ավանդույթի ռուսաց լեզուն լայն տարածում ունի Հայաստանում, սակայն մինչ օրս ոչ մի կարգավիճակ չի ունեցել: «Օրինակ, երբ մեր երեխաները բուհ են ընդունվում, ապա որպես օտար լեզու հանձնում են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներերն, իսպաներեն կամ իտալերեն: Ռուսաց լեզուն այդ լեզուների թվում չկա և ռուսաց լեզվից քննություն դիմորդները հանձնել չեն կարող: Այսուհետ, մենք ֆիքսում ենք, որ ռուսաց լեզուն Հայաստանում ունի օտար լեզվի կարգավիճակ»,-ասել է Մկրտչյանը: Նա հավելել է, որ ՀՀ կրթության նախարարությունը ռուսաց լեզվի ուսուցման առանձին հայեցակարգ է մշակել, որը ներկայացվել է հանրային քննարկման: Նախատեսված միջոցների թվում են ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների ավելացում, որոշ առարկաների դասավանդում ռուսերենով: Ըստ նախարարի, դա կարևոր է, քանի որ «ռուսաց լեզուն ամենատարածվածն է ՀՀ-ում, այն պարտադիր է ուսուցման համար 2-րդ դասարանից սկսած բոլոր դպրոցներում, դա ԱՊՀ աշխատանքային լեզուն է, իսկ այժմ նաև՝ ԵՏՄ-ի: Բնական գիտությունների գրականության ամբողջ բազան մեր մոտ ռուսերեն է, մեր գիտական հաստատությունների և ռազմարդյունաբերության գործակցության դաշտը հիմնականում նույնպես ռուսերեն է»,-ասել է Մկրտչյանը: «Այսօր ռուսերենի դասավանդումը փոքր լսարանների և բազում ուսումնական ժամերի համար է նախատեսված: Մենք գործակցում ենք Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ մեծ լսարաններ և դասարաններ ձևավորելու շուրջ՝ հայ երիտասարդներին որպես օտար ռուսաց լեզու դասավանդելու համար»,-ասել է Մկրտչյանը: ԿԳՆ-ն որպես լուծում առաջարկում է միջնակարգ ընդհանուր հանրակրթության պետական կրթական չափորոշիչներում վերանայել և մանրամասնել «Ռուսաց լեզու» առարկայի բովանդակային պահանջները: Առաջարկվում է նաև լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում: Ընթերցեք նաև.Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը. Ինչ է առաջարկում ԿԳՆ-ն Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |