Լապշին. Իմ դեպքն Իսրայելում հավասարեցվում է մահմեդական երկրում գերության մեջ լինելու հետ25 սեպտեմբերի 2017 - 15:19 AMT PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ՌԴ և Իսրայելի քաղաքացի է և արտահանձնվել է Իսրայել, հոգեբանական և բժշկական վերականգնում է անցնում Իսրայելում ադրբեջանական բանտից հետո: Այդ մասին բլոգերը գրել է իր Livejournal-ում: Նա գրում է, որ առաջին հերթին հարկ էր ստուգվել հոգեբույժի մոտ, հետո արյունը հետազոտել, ՄՌՏ անցնել, թոքախտի առկայությունը ժխտել, և մի շարք այլ նեղ մասնագետների մոտ հետազոտվել: «Դա պայմանավորված է նրանով, որ իմ դեպքն Իսրայելում հավասարեցվում է մահմեդական երկրումփաստացի գերության մեջ լինելուն, որտեղ չեն պահպանվում նորմերն ու կանոնները»,- գրել է Լապշինը: Բլոգերը գրել է նաև, որ բռնության հետքերն ակնհայտ են և Իսրայելում ցանկանում են, որ նա յուրօրինակ կարանտին անցնի: Բժիշկները ցանկանում են համոզվել, որ նրա առողջությունը կայուն է, ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիոլոգիական առումով: Բլոգերը գրել է նաև, որ առաջին օրերին հեռու էր մնում զբոսնող մարդկանցիցն ռեստորանների աղմուկից և բարձր երաժշտությունից՝ հետ էր սովորել մեկուսարանում: Նա հավելել է, որ քիչ-քիչ ընտելանում է բնականոն կյանքին: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: Ընթերցեք նաև Լապշինը՝ հարցաքննությունների մասին. «Դուք հայի նման չեք, ես նրանց հեռվից եմ հոտառությամբ զգում» Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |