Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել Աշխարհի գավաթում

Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել Աշխարհի գավաթում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել աշխարհի գավաթի եզրափակչի Արոնյան-Դինգ երրորդ պարտիան, որը նույնպես ավարտվել է ոչ ոքի։ Լևոն Արոնյանը խաղում էր սպիտակներով։

Ըստ մրցաշարի կանոնակարգի, եզրափակչում խաղացվում է 4 հիմնական պարտիա։ Եթե այդ խաղերը հաղթողին չորոշեն, կխաղացվի թայ-բրեյք։

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխարհի գավաթի եզրափակչի Արոնյան-Դինգ երկրորդ պարտիան։ Լևոն Արոնյանը խաղում էր սևերով։ Չնայած, որ խաղի ընթացքում կար հաղթելու հնարավորություն, այնուամենայնիվ 75-րդ քայլում այն ավարտվեց ոչ ոքի։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---