Ալիևների քննադատը այլընտրանքային Նոբելյան մրցանակ է ստացել

Ալիևների քննադատը այլընտրանքային Նոբելյան մրցանակ է ստացել

PanARMENIAN.Net - Շվեդական Right Livelihood Award Foundation հիմնադրամը պարգևատրել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային «Ճիշտ ապրելակերպ» մրցանակով, որը հաճախ անվանում են այլընտրանքային Նոբելյան մրցանակ: Պարգևը հանձնվում է «ամենաբարձր պետական մակարդակում կոռուպցիայի բացահայտման ժամանակ ցուցաբերած քաջության և տոկունության համար»: Իսմայլովան առաջին այդպիսի դափնեկիրն է Ադրբեջանից, հայտնում է Deutsche Welle-ն:

Իսմայլովան առաջին հերթին հայտնի է ադրբեջանական վերնախավի շարքերում կոռուպցիայի բացահայտման դեպքերով, այդ թվում Ալիևների-Փաշաևների կլանի բազմամիլիարդանոց բիզնեսին ու ունեցվածքին նվիրված հրապարակումներով:

Իսմայլովան իշխող ռեժիմի ամենահետևողական քննադատներից է, ուստի մշտապես գտնվել է իշխանությունների ճնշման ներքո՝ նրա դեմ դատաքննություն է վարվել, նրան հալածել են իշխանամետ ԶԼՄ-ներում, ինտիմ մանրամասներ են հրապարակել նրա անձնական կյանքից: 2015-ի սեպտեմբերին Իսմայլովան դատապարտվվեց 7,5 տարվա ազատազրկման, իսկ 2017-ի մայիսին Ադրբեջանի Գերագույն դատարանը փոխեց խափանման միջոցը պայմանականի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---