Ակվալանգորդուհին զոհվել է՝ փորձելով համաշխարհային ռեկորդ սահմանել

Ակվալանգորդուհին զոհվել է՝ փորձելով համաշխարհային ռեկորդ սահմանել

PanARMENIAN.Net - Հայտնի բուլղարացի ակվալանգորդուհի Տեոդորա Բալաբանովան զոհվել է՝ փորձելով համաշխարհային ռեկորդ սահմանել: Նա 45 տարեկան էր:

Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին հունական Տորոնեոս ծովածոցում: Մարզիկը, ամուսնու՝ Միխայիլի հետ, փորձել է սուզվել 231 մ, մինչդեռ ոչ մի կին մինչ այդ 211 մետրից խորը չէր սուզվել:

Ջրասուզման ընթացքում կինը վատ է զգացել, նա ապակողմնորոշվել է բացարձակ մթության մեջ և կորցրել է գիտակցությունը: Երբ նրան հանել են ջրից, նա արդեն մահացած է եղել, հայտնում է evrosport-ը Оffnews.bg-ի վրա հղումով:

Զոհվածի ամուսինը կարողացել է ինքնուրույն ջրի երես բարձրանալ, նրան տեղափոխել են հիվանդանոց կեսոնային հիվանդություն ախտորոշմամբ: Տեոդորա և Միխայիլ Բալաբանովները դայվինգի սեփական դպրոց ունեն Հունաստանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---