Մոսկվայում ՕՄՈՆ-ը հայ երկրպագուներին թույլ չի տվել մոտենալ Մխիթարյանին

Մոսկվայում ՕՄՈՆ-ը հայ երկրպագուներին թույլ չի տվել մոտենալ Մխիթարյանին

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» ժամանումը Ռուսաստան սպասված աժիոտաժ է առաջացրել: Սեպտեմբերի 25-ի երեկոյան երկրպագուները, մոտ 50 մարդ, հավաքվել էին Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին թույլ չեն տվել մոտենալ ֆուտբոլիստներին: ՕՄՈՆ-ականները պատնեշ էին կազմել, որպեսզի երկրպագուները չմոտենան անգլիական թիմի անդամներին, գրում է «Սպորտ-Էքսպրեսը»:

Հավաքվածների մեծ մասը ցանկանում էր տեսնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչը զարմանալի չէ, գրում է պարբերականը, քանի որ երկրպագուների կեսից ավելին հայեր էին: Ոմանք նույնիսկ ՀՀ դրոշներով էին և կիսապաշտպանի հայտնվելը դիմավորեցին բուռն ծափահարություններով: Մխիթարյանը չլուսանկարվեց և ինքնագրեր չտվեց, ամբոխից հայերեն խոսեցին, բայց նա չարձագանքեց:

Սեպտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենա ԲԿՄԱ -«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է: Ժոզե Մոուրինյոն 19 ֆուտբոլիստի է հայտագրել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---