ԱԶԲ-ն նվազեցրել է Ադրբեջանի ՀՆԱ գծով կանխատեսումը նավթի արդյունահանման անկման պատճառով![]() 28 սեպտեմբերի 2017 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2017-ի առաջին կիսամյակի արդյունքներով նվազեցրել է Ադրբեջանի ՀՆԱ գծով կանխատեսումը 2018-ի համար: Ըստ բանկի նոր հետազոտության, Ադրբեջանի տնտեսությունում գրանցված հետընթացը 2017-ին կկազմի 1,3%, նախկին 1,1%-ի փոխարեն: «2017-ի առաջին կիսամյակում ադրբեջանական տնտեսությունը նվազել է 1,3%-ով, ինչը, սակայն, 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից լավն է, երբ անկումը կազմում էր 3.4%: Նվազում է գրանցվել արդյունաբերության մեջ՝ 5,8%, և նավթարդյունաբերման ոլորտում՝ 9%, ինչն առիթ կհանդիսանա Ադրբեջանի ՀՆԱ-ն վերանայելու համար, ասվում է բանկի հրապարակման մեջ, գրում է Sputnik-Ադրբեջանը: Միջին տարեկան գնաճն Ադրբեջանում, ըստ բանկի կանխատեսումների, 2017-ի ավարտին կկազմի 14%, թեև նախորդ զեկույցում ակնկալվում էր 9%: Բանկը 2018-ի համար 10% գնաճ է կանխատեսել, թեև նախկինում՝ 8% էր: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |