Մոուրինյոն մեղադրվում է հարկային խարդախության մեջ![]() 30 սեպտեմբերի 2017 - 12:52 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին Մադրիդի դատարան են կանչել հարկային խարդախության մեղադրանքով: Պորտուգալացին պետք է դատարան ներկայանա նոյեմբերի 3-ին, ԱՊԼ շրջջանակում «Չելսիի» հետ արտագնա խաղից 2 օր առաջ: Մոուրինյոյին մեղադրում են հարկային խարդախության մեջ սեփական իմիջային իրավունքների շահույթի մասով՝ խոսքը 3,3 մլն եվրոյի մասին է, հայտնում է Eurosport-ը ESPN-ի վրա հղումով: Իսպանիայի դատախազությունը մեղադրանք էր առաջ քաշել «Ռեալի» նախկին գլխավոր մարզչի դեմ հունիսին: Նրան մեղադրում են 2011-2012թթ. 2 հարկային հանցագործության մեջ: Մոուրինյոն «Ռեալում» 3 խաղաշրջան է անցկացրել 2010-2013թթ.: 3 տարում թիմը հաղթել է Իսպանիայի առաջնությունում, Գավաթի և Սուպերգավաթի մրցաշարերում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |