Վիվիեն Վեսթվուդ. Իմ երիտասարդության գաղտնիքը հազվադեպ լոգանք ընդունելու մեջ է![]() 2 հոկտեմբերի 2017 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի դիզայներ Վիվիեն Վեսթվուդը հայտնել է, որ շաբաթական 1 անգամ է լողանում, քանի որ ավելի հաճախ լոգանք ընդունելը վնասակար է: 76 տարեկանում նա հայտարարել է, թե դա է իր երիտասարդության գաղտնիքը: «Չի կարելի շատ հաճախ լողանալ»,-ասել է Վեսթվուդը, գրում է Lenta.ru-ն The Guardian-ի վրա հղումով: Վեսթվուդի ամուսինը՝ ավստրալացի դիզայներ Անդրեաս Կրոնտալլերը հաստատել է, որ հաճախակի լոգանքներն ու ցնցուղ ընդունելն ազդում են տարիքի վրա: «Նա ամեն շաբաթ է լոգանք ընդունում, ահա թե ինչու փայլուն տեսք ունի: Ես լողանում եմ ամիսը 1 անգամ»,-ասել է նա: Վիվիեն Վեսթվուդը բրիտանացի դիզյաներ է և պանկ ոճի հիմնադիրը նորաձևության մեջ: 1970-ականներին նա հագուստ է ստեղծել Sex Pistols խմբի համար, ինչպես նաև բեմական հագուստներ է ստեղծել: 1981-ից Վեսթվուդը ներկայացրել է իր հավաքածուները Լոնդոնի նորաձևության շաբաթներում, իսկ 1983-ից՝ Փարիզի: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |