Լաս Վեգասում զոհերի թիվը շարունակում է աճել. Ավելի քան 50 մարդ է զոհվել![]() 2 հոկտեմբերի 2017 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Լաս Վեգասում կրակոցներ են հնչել, անհայտ անձը կրակ է բացել քաղաքի ամենամեծ խաղատներից մեկի՝ Mandalay Bay-ի հարևանությամբ հավաքված մարդկանց վրա: Ըստ շերիֆի, ավելի քան 50 զոհ կա, 200-ից ավելի վիրավոր: Ավելի վաղ հայտարարվել էր, որ 20 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել է: Այսպիսով միջադեպը Լաս Վեգասում խոշորագույնն է ԱՄՆ պատմության մեջ զոհերի քանակով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մինչ օրս ամենամեծ նման միջադեպն ԱՄՆ-ում տեղի էր ունեցել 2016-ի հունիսին Ֆլորիդայի Օրլանդո քաղաքի Pulse միասեռականների ակումբում, երբ զոհվեց 49 մարդ, վիրավորվեց՝ 63-ը: Ըստ ԶԼՄ-ների, հանցագործը կրակել է խաղատան մոտ հավաքված մարդկանց ուղղությամբ հարակից հյուրանոցի 32-րդ հարկից: Հանցագործը թիրախավորել էր քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցներին: Ըստ ոստիկանության վերջին տվյալների, կրակողը Լաս Վեգասի 64-ամյա բնակիչ Ստեֆեն Փադդոկն է եղել: Մինչ այդ նա չի հայտնվել իրավապահների տեսադաշտում: Ոստիկանությունը օպերատիվ շտաբ է բացել և հատուկ գործողություն է իրականցնում: Կրակոցների մասին հաղորդագրություններ են ստացվել նաև քաղաքի այլ մասերից, սակայն չեն հաստատվել: Ոստիկանությունը փակել է մոտակա ճանապարհները, քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |