Խադիջա Իսմայլովային Բաքվի ոստիկանություն են կանչել

Խադիջա Իսմայլովային Բաքվի ոստիկանություն են կանչել

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային կանչել են Բաքվի Բինգադինի շրջանի ոստիկանության վարչություն: Ինչպես ասել է լրագրողը, պատճառներն իրեն անհայտ են: Ըստ լրագրողի, իրեն կանչել են «հանրահավաքներին մասնակցելու» կապակցությամբ:

«Ոստիկանությունում ինձ ասել են, որ արդեն մեկ ամիս է «հետևում» են ինձ, և ես իբր իմ գրանցման հասցեում չեմ բնակվում: Ես նրանց ասացի. «Վատ եք հետևում, ես այնտեղ եմ բնակվում»,-ասել է Իսմայլովան, հայտնում է «Կավկազսկի ուզելը»:

Բացի այդ, ըստ Իսմայլովայի, իրենից տեղեկություններ են պահանջել բոլոր հարազատների մասին՝ տատի, պապի, քեռիների ու հորեղբայրների, եղբոր, քրոջ մասին: Ոստիկանությունում դա անվանել են «տեղեկատվության կանխարգելիչ հավաքագրում»: Լրագրողը նշել է նաև, որ առանց փաստաբանների է եղել ոստիկանությունում, քանի որ իրենից պահանջել են, որ 30 րոպեի ընթացքում ներկայանա բաժանմունք: Իսմայլվոան նշել է, որ այդ ժամկետում իրատեսական չէր փաստաբաններին գործից կտրելն ու ոստիկանություն կանչելը:

Իրավագետ և փաստաբան Ջավադ Ջավադովը հայտարարել է, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն եղել: «Պայմանական պատժի կրման հսկողությունն իրականացնում են արդարադատության նախարարությանը կից դատական կատարման մարմինները, իսկ ոստիկանությունը դրա հետ կապ չունի: Իսմայլովան կարող է բողոքարկել ոստիկանության գործողությունները դատական կարգով», -ասել է Ջավադովը:

Ըստ քաղաքական ազատությունների պաշտպանության միության համակարգող Սամիր Կազիմլիի, չի բացառվում, որ Իսմայլովային կանչել են ոստիկանություն որպես զգուշացում կամ հիշեցում, որ նա նորից կարող է հայտնվել ճաղերի հետևում:

Իսմայլովան առաջին հերթին հայտնի է ադրբեջանական վերնախավի շարքերում կոռուպցիայի բացահայտման դեպքերով, այդ թվում Ալիևների-Փաշաևների կլանի բազմամիլիարդանոց բիզնեսին ու ունեցվածքին նվիրված հրապարակումներով:

Իսմայլովան իշխող ռեժիմի ամենահետևողական քննադատներից է, ուստի մշտապես գտնվել է իշխանությունների ճնշման ներքո՝ նրա դեմ դատաքննություն է վարվել, նրան հալածել են իշխանամետ ԶԼՄ-ներում, ինտիմ մանրամասներ են հրապարակել նրա անձնական կյանքից: 2015-ի սեպտեմբերին Իսմայլովան դատապարտվվեց 7,5 տարվա ազատազրկման, իսկ 2017-ի մայիսին Ադրբեջանի Գերագույն դատարանը փոխեց խափանման միջոցը պայմանականի:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---