Yerevan Jazz Fest 2017. Մարկուս Միլլերն ու Գոնսալո Ռուբալկաբան՝ երևանյան բեմում

Yerevan Jazz Fest 2017. Մարկուս Միլլերն ու Գոնսալո Ռուբալկաբան՝ երևանյան բեմում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին կմեկնարկի Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպվող Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային փառատոնը, որն արդեն սպասված իրադարձութույուն է Երևանի մշակութային կյանքում:

Վերջին 2 տարում Yerevan Jazz Fest-ի շրջանակներում Հայաստան են այցելել ջազ ինդուստրիայի այնպիսի արտիստներ, ինչպիսիք են՝ Richard Bona-ն, Dee Dee Bridgewater-ը, Theo Croker-ը, Nino Katamadze-ն, Hubert Tubbs-ը, Joss Stone-ը և այլոք:

Yerevan Jazz Fest 2017-ը լինելու է էլ ավելի մասշտաբային և կհյուրընկալի ջազի գերաստղեր դարձած երաժիշտների, ովքեր բեմ կբարձրանան հայ ջազմենների հետ միասին:

Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:

Yerevan Jazz Fest 2017-ը նվիրված է հայտնի Zilidjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, որը սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների, արտադրությանը:

Տարվա հեդլայներներն են՝ Մարկուս Միլլերը (Marcus Miller) և Գոնսալո Ռուբալկաբան (Gonzalo Rubalcaba):

Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:

Ծրագիր.

Հոկտեմբերի 26, Մարզահամերգային համալիր՝ Մարկուս Միլլեր՝ ԱՄՆ

Հոկտեմբերի 29, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ՝ Հայաստանի պետական ջազ նվագախումբ, գեղ. ղեկավար Արմեն Հյուսնունց, Լևոն Մալխասյան՝ Հայաստան, Իգոր Բուտման՝ Ռուստաստան, Անի Արզումանյան՝ Ֆրանսիա

Հոկտեմբերի 30, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն՝ Լևոն Մալխասյան՝ Հայաստան, Ալեքսիս Ավագյան՝ Ֆրանսիա, Միքայել Ոսկանյան և ընկերներ՝ Հայաստան, Վազգեն Ասատրյան՝ Հայաստան, Լուսինե Սարգսյան՝ Հայաստան

Նոյեմբերի 1, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ՝ Արտո Թունջբոյաջյան և Armenian Navy Band, Արտակ Ներսիսյան՝ Հայաստան, Մարինե Հակոբյան՝ Հայաստան, Պակո Սառ՝ Սենեգալ

Նոյեմբերի 3, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ՝ Գոնսալո Ռուբալկաբա՝ Կուբա, Վահագն Հարապետյան կվինտետ՝ Հայաստան, Ալեքսիս Ավագյան՝ Ֆրանսիա

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---