«Աստղային պատերազմների» VIII էպիզոդի նոր թրեյլերը թողարկվել է (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Աստղային պատերազմներ. Էպիզոդ VIII. Վերջին ջեդայները» ֆիլմի թրեյլերը: Հոլովակը հրապարակվել է YouTube-ի Star Wars ալիքում: Հոլովակում Լյուկ Սքայուոքերը (Մարկ Հեմիլ) սովորեցնում է 7-րդ մասի գլխավոր հերոսուհի Ռեյին (Դեյզի Ռիդլի) կառավարել Ուժը: Էկրանին հայտնվում է նաև 2016-ի դեկտեմբերին վախճանված դերասանուհի Քերի Ֆիշերը արքայադուստր Լեայի դերում: Սագայի 8-րդ մասը էկրան կբարձրանա դեկտեմբերի 15-ին: Ֆիլմում նկարահանվել են նաև Ջոն Բոյեգը, Օսկար Այզեկը և Ադամ Դրայվերը: Ֆիշերը մահացել է նկարահանումների ավարտից 5 ամիս անց: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |