Ադրբեջանցին փորձել է իր վրա ավելի քան 2կգ ոսկի անցկացնել Վրաստան

Ադրբեջանցին փորձել է իր վրա ավելի քան 2կգ ոսկի անցկացնել Վրաստան

PanARMENIAN.Net - Վրացի մաքսայինները վրաց-ադրբեջանական սահմանի «Կարմիր կամուրջ» սահմանակետում ձերբակալել են Ադրբեջանի մի քաղաքացու, որը փորձել է ընդհանուր քաշով ավելի քան 2կգ ոսկու ձուլակտրոներ ներմուծել:

Ոսկին հայտնաբերվել է ադրբեջանցու անձնական խուզարկության արդյունքում: Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը մոտ 131.000 լարի է՝ մոտ 35.000 դոլար, գրում է «Նովոստի-Գրուզիան»:

Գործը հանձնվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:

Ավելի վաղ Հայաստանից Վրաստան էին փորձել ներմուծել ավելի քան 870 ադամանդ: Ադամանդները փորձել էին անցկացնել մեքենայի թաքստոցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---