Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն անցել է «Օսկարի» հավակնորդների որակավորման փուլը

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն անցել է «Օսկարի» հավակնորդների որակավորման փուլը

PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լի Ջոնսի Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» (Architects of Denial) փաստագրական ֆիլմն անցել է «Օսկարի» հավակնորդների որակավորման փուլը: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքայն էջում:

«Ամերիկայն կինոակադեմիայի ժյուրին 26.000 հայտից ընտրել է 159 ֆիլմ, այդ թվում Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը»,-գրել է ֆիլմի պրոդյուսեր Մոնթել Ուիլյամսը:

Փաստագրական ֆիլմը, որը կրում է «Ցեղասպանության ճարտարապետները» վերնագիրը և «Ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է» ենթավերնագիրը, Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի զանգվածային ջարդերը կապում է Ադրբեջանի տարբեր քաղաքներում թուրքերի ցեղակիցների՝ ադրբեջանցիների կողմից հայերի ժամանակակից զանգվածային սպանությունների և արցախահայության կյանքին սպառնացող վտանգի հետ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---