#MYAMEXCARD մրցույթն ավարտվել է. iPhone 7 շահողները հայտնի են

#MYAMEXCARD մրցույթն ավարտվել է. iPhone 7 շահողները հայտնի են

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Արմենիա» մասնաճյուղում կայացել է բանկի կողմից նախապես հայտարարված #MYAMEXCARDխաղարկությունը: Մրցույթն իրականացվում էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի թողարկած American Express քարտերի քարտատերերի շրջանում և հնարավորություն էր ընձեռում հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ American Express քարտերի միջոցով վճարային գործարքներ կատարած և #myamexcard գլխագրով տվյալ առևտրի կետում American Еxpress տարբերանշանի կամ American Еxpress քարտի նկարը Facebook սոցիալական ցանցում հրապարակած (Public post) հաճախորդներին և այդ ֆեյսբուքյան գրառումները սոցիալական ցանցում տարածած (Share) օգտատերերին շահել 5 հատ iPhone 7 բջջային հեռախոս:

Ինչպես նախապես հայտարարվել էր՝ խաղարկությունը իրականացվեց պատահականության սկզբունքով:

Շահած քարտատերերն են՝

Նաիրա Բարսեղյան /օգտատեր՝ Naira Barseghyan/ քարտի վերջին թվերն են` *7640,

Լուսինե Մնացականյան /օգտատեր՝ Lusine Mnacakanyan/՝ քարտի վերջին թվերն են՝ *4742,

Էմմա Հարությունյան /օգտատեր՝ Emi Harutyunyan/ քարտի վերջին թվերն են՝ *6311,

Անահիտ Գևորգյան / օգտատեր՝ Anahit Gevorgyan/ քարտի վերջին թվերն են՝ *8472,

Արման Առաքելյան / օգտատեր՝ Arman Arakelyan/ քարտերի վերջին թվերն են` *7441 և *9330:

Խաղարկության հաղթողները իրենց մրցանակները կարող են ստանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակից՝ Արամի 82-84:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---